«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացնում է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերադարձման հետ կապված գործողություններ
07.12.2022
Հայտնում ենք, որ «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացնում է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերադարձման հետ կապված գործողություններ` համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի դրույթների: Կրեդիտավորման ընդհանուր ծախսի հետվերադարձից օգտվում են միայն այն սպառող վարկառուները, որոնք ժամկետից շուտ կատարել են վճարումները և միաժամանակ, որոնց դեպքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը ենթակա է նվազեցման` համաձայն ՀՀ գործող օրենսդրության: Ընդհանուր ծախսի մեջ ներառվող, ինչպես նաև չներառվող վճարները սահմանվում են օրենքով և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
Հարցերի կամ մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել Ընկերության մասնաճյուղեր (մասնաճյուղերի հասցեները նշված են սույն կայքում` https://kamurj-web.vercel.app/hy/branches կամ կապ հաստատել Ընկերության հետ.
Հեռախոս՝ (+374 11) 27 00 00, (+374 60) 51 00 00
Էլ. հասցե՝ info@kamurj.am


Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են