Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ տեսակի վարկեր է տրամադրում «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է տարբեր կարիքների համար վարկեր` սպառողական, բիզնես, գյուղատնտեսական և հիփոթեքային:

Ի՞նչ նպատակների համար է տրամադրվում սպառողական վարկը

Սպառողական վարկը նախատեսված է Ձեր առօրյա ֆինանսական կարիքների արագ և հարմար լուծման համար։ Այն կարող եք օգտագործել ցանկացած սպառողական նպատակով՝ կենցաղային գնումներից մինչև հանգստի ծախսեր։

Ո՞վ կարող է դիմել վարկ ստանալու համար

Վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ չափահաս քաղաքացիները, ովքեր բավարարում են վարկավորման պայմաններին։

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկ ստանալու համար

Անհրաժեշտ Է անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև՝ ըստ վարկատեսակի՝ լրացուցիչ փաստաթղթեր։

Որքա՞ն ժամանակում է տրամադրվում վարկը

Վարկի հաստատման և տրամադրման գործընթացը կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի աշխատանքային օր՝ կախված վարկատեսակից և ներկայացված փաստաթղթերից։

Ի՞նչ տոկոսադրույքով են տրամադրվում վարկերը

Տոկոսադրույքը կախված է վարկատեսակից, գումարից և ժամկետից։ Մանրամասների համար կարող եք այցելել վարկեր բաժին կամ կապ հաստատել մեզ հետ։

Կարո՞ղ եմ մարել վարկը ժամանակից շուտ

Այո՛, հնարավոր է վաղաժամկետ մարում՝ համաձայն պայմանագրով սահմանված պայմանների։

Ինչպե՞ս կարող եմ կատարել վարկի մարումները

Վճարումները կարող եք կատարել կազմակերպության մասնաճյուղերում, բանկերի միջոցով կամ առցանց վճարային համակարգերով։

Կարո՞ղ եմ դիմել վարկի համար առցանց

Այո՛, կարող եք լրացնել առցանց հայտը կայքում և սպասել մասնագետի հետադարձ կապին։

Ի՞նչ է վարկային պատմությունը

Վարկային պատմությունը հաճախորդի բոլոր ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է։

Այն ցույց է տալիս՝ անձը ինչպես է կատարել իր վարկային վճարումները՝ ժամանակին, ուշացմամբ, կամ չկատարելով։ Վարկային պատմությունը ներառում է նախկին և գործող վարկերի, երաշխավորությունների, ժամկետանց պարտավորությունների և վճարումների վերաբերյալ տվյալներ։

Վարկային պատմության միջոցով գնահատվում է անձի վարկարժանությունը։

Ինչպե՞ս կապ հաստատել «ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ի հետ

Կարող եք կապ հաստատել. հեռախոսահամարով` +374 11 27 00 00, էլ. փոստով` info@kamurj.am, կամ այցելել մոտակա մասնաճյուղ։

Ի՞նչ է պարտատոմսը

Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է, որն իրավունք է տալիս այն ձեռք բերողին սահմանված ժամկետում պարտատոմս թողարկողից հետ ստանալ պարտատոմսի անվանական արժեքը և տոկոսագումարները՝ արժեկտրոնի տեսքով (արժեկտրոնային պարտատոմսի դեպքում)։

Այլ կերպ ասած՝ պարտատոմսերում ներդրումներ կատարելով, որոշ ժամանակ անց ներդրողը հետ է ստանում ներդրած գումարը հավելյալ եկամտով:

Ի՞նչ է նշանակում պարտատոմսերի տեղաբաշխում

Տեղաբաշխումը պարտատոմսերի առաջնային վաճառքն է ներդրողին:

Ինչպե՞ս ձեռք բերել պարտատոմսեր

ՀՀ-ում պարտատոմսեր գնելու համար պետք է բացել արժեթղթերի պահառության հաշիվ և կնքել բրոքերային պայմանագիր բանկերի կամ ներդրումային ընկերությունների հետ։

Թարմացվել է 27.04.2026 10:28

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են