«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն առաջարկում է ներդրումային հուսալի հնարավորություն՝ պարտատոմսերի միջոցով ապահովելով կայուն և կանխատեսելի եկամուտ։
Պարտատոմսերը արժեթղթեր են, որոնք թույլ են տալիս Ձեզ ներդնել Ձեր ազատ միջոցները և ստանալ ֆիքսված եկամուտ՝ նախապես սահմանված պայմաններով։ Սա պարզ և վստահելի գործիք է, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել Ձեր խնայողությունները՝ նվազագույն ռիսկերով։
Ընտրելով պարտատոմսերը՝ Դուք ստանում եք ֆինանսական կայունություն, եկամտի հստակ պլանավորում և վստահ ներդրումային լուծում՝ երկարաժամկետ նպատակների իրականացման համար։
Առաջին թողարկում
Թողարկվող պարտատոմսերի պայմաններ | |
Արժեթղթի դասը, տեսակը | Անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի |
Թողարկման արժույթը | ՀՀ դրամ |
Արժեթղթերի թողարկման ծավալը | 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ |
Արժեթղթերի անվանական արժեքը | 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ |
Արժեթղթերի քանակը | 20,000 (քսան հազար) հատ |
Արժեկտրոնի տոկոսադրույքը | 12,5% (տասներկու ամբողջ հիսուն) տարեկան տոկոսադրույքով |
Վճարման պարբերականությունը | Եռամսյակային վճարման պարբերականությամբ |
Առաջարկի իրականացման սկիզբը | 03.02.2026թ. |
Առաջարկի իրականացման ավարտը | 23.02.2026թ. |
Մարման ժամկետը | Պարտատոմսերի մարման օրն է 03.02.2029թ. |
Տեղաբաշխող | «Դայմենշն» ՓԲԸ |
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հունվարի 7-ի թիվ N 1/8 Ա որոշմամբ:
Թարմացվել է 25.04.2026 11:12


Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:
«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են